Վանաձորում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը և «Hyundai»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է
00:33 , 1 փետրվար, 2025
Հունվարի 30-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai»-ը, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։