Նեյմարը 12 տարի անց վերադարձել է «Սանթոս»


22:06 , 31 հունվար, 2025

Armsport.am-ը գրում է.

Բրազիլական «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձի մասին։

32-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսի» ակադեմիայի սան է, ակումբի գլխավոր թիմում հանդես է եկել 2009-2013 թվականներին՝ 225 խաղում խփելով 136 գոլ, կատարելով 64 գոլային փոխանցում։

Դրանից հետո Նեյմարը հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում և սաուդյան «Ալ Հիլալում»։

Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։