Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա


12:22 , 31 հունվար, 2025

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։