Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


15:06 , 30 հունվար, 2025

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ-ից:

Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: