Եթե Նիկոլը ստանար մինիմալ աշխատավարձ, Աննան մանկապարտեզի կուտը կուտե՞ր
13:21 , 30 հունվար, 2025
Հերթական ընտանեկան պոդքաստի շրջանակում Նիկոլն ու Աննան որոշել են լծվել համընդհանուր հայտարարգրի գովազդին՝ համոզելու ժողովրդին, թե իբր որքան հրաշալի բան է Նիկոլի խոշորացուցյի տակ հայտնվելը: Օրինակ՝ խայտառակ նորամուծությունն արդարացնելու համար Հակոբյան Աննան մինիմալ աշխատավարձ ստացող զույգին (Նիկոլը այդ շերտի վրա է օրինակներ բերել) փորձել է շահագրգռել նրանով, որ եթե ներկայացնեն հայտարարագիր, ապա մանկապարտեզի համար վճարվող վարձը կփոխհատուցվի: «Մի տեսակ ֆանտաստիկայի ոլորտից է հնչում…»,-իր հերթին արձագանքել է Աննան Նիկոլին:
Ֆանտաստիկ է հնչում այն, որ ղռեցի Աննան է այսօր երկրի ղեկին գտնվում, իսկ միլիոնավոր մարդկանց Հարկայինի տակ մտցնելը ոչ թե ֆանտաստիկ, այլ ողբերգական փաստ է՝ հաշվի առնելով հայաստանյան ռեալները: Հետաքրքիր է՝ եթե Նիկոլը մինիմալ աշխատավարձ ստանար, մանկապարտեզի «կուտը» գրավի՞չ էր համարելու Աննան, թե՞ իրեն դրևորելու էր որպես մի լիրբ ու այնպես հայհոյեր իշխանություններին, որ ոչ մեկին քիչ չթվար:
Իրականում համընդհանուր հայտարարագրի իրական նպատակը ժողովրդին առավելագույնս հարկելն է, ուղղակի այս փուլում որոշել են «կտավատ» անել, փողով շահագրգռել, քանի որ հաջորդ փուլում հարկելու են նույնիսկ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացիներին: