Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է տասնամյակի ընթացքում ամենամեծը լինել. CNN


11:52 , 30 հունվար, 2025

Իշխանությունները պատրաստվում են այն բանին, որ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ամենամեծն ԱՄՆ-ում զոհերի թվով, վերջին տասնամյակների համար։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

1982թ. Air Florida ավիաընկերության ինքնաթիռը հարվածվել էր 14-րդ փողոցի կամրջին, որը միացնում է Առլինգտոնը եւ Վաշինգտոնը, հիշեցրել է հեռուստաալիքը։ The Wall Street Journal թերթի տվյալներով՝ այդ ժամանակ զոհվել էր 78 մարդ։