19:26 , 25 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում. Հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից:
Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ