Երբեք չեմ մոռանա, ես անջնջելի ցավ ունեմ, հիշում ու պահանջում եմ.հայ հայտնիների «պատասխանը»` Նիկոլ Փաշինյանին


18:06 , 29 հունվար, 2025

Starnews.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն  իրարանցում էր առաջացրել համացանցում:

Երգիչ Թաթա Սիմոնյանը տարածել է իր «Երանի» տեսահոլովակն ու գրել. «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են»:

Երգիչ Սարոն Ցեղասպանությունը հիշատակող լուսանկար է տարածել`գրելով հետևյալը.

«Ես հայ եմ, ունեմ անջնջելի ցավ և այն անժխտելի է»:

Երգիչ Արկադի Դումիկյանը ևս անդրադարձել է թեմային.

«Սա իմ ժողովրդի պատմությունն է, սա իմ պատմությունն է, երբեք չեմ մոռանա…»:

Երգիչ Արտաշ Ասատրյանն էլ իր`Ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակն է տարածել ու  այդպիսով միացել մյուս հայտնիներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: