Երևանի կենտրոնում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Xterra»-ն


20:43 , 28 հունվար, 2025
Հունվարի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Tiida» և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։