Իբրահիմովիչը հանդիպում է Բեռլուսկոնիի նախկին սիրուհու հետ


18:50 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն մեկ տարի է, ինչ հանդիպում է իտալուհի Նիկոլ Մինետտիի հետ: Այդ մասին տեղեկացնում է Elbalonrosa.com-ը:

Նիկոլը եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիրուհին, ինչպես նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավոր:

Վերջերս Նիկոլը մեկնել էր Փարիզ և ժամանակ անցկացրել Իբրահիմովիչի հետ, ինչը չէր վրիպել պապարացիների ուշադրությունից: