ԱՄՆ-ում նախկին հայ բռնցքամարտիկը ձերբակալվել է շաղափի գողության կասկածանքով


18:00 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կիսաթեթև քաշային կարգի պրոֆեսիոնալ նախկին հայ բռնցքամարտիկ Վիլյամ Աբելյանը ձերբակալվել է շաղափի գողության կասկածանքով: Glendale News-Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գլենդելի ոստիկանությունը:

Գողությունը կատարվել է անցած ուրբաթ՝ ավտոկայանատեղիի պահակակետից: 34-ամյա մարզիկը բերման է ենթարկվել North Louise փողոցի իր տանից, որտեղ իրավապահները հայտնաբերել են գողացված շաղափը: Աբելյանը կալանվել է: Հաղորդվում է, որ գողությունը ֆիքսել են տեսահսկման խցիկները:

Ծագումով Երևանից Աբելյանը բռնցքամարտի հյուսիսամերիկյան կազմակերպության նախկին կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն է, գրանցել է 24 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով, 6 պարտություն և մեկ ոչ-ոքի: