Վարորդական վկայականի հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը (Video)


08:07 , 28 հունվար, 2025

ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։

Roadpolice.am կայքում գործարկված հարթակը հնարավորություն է տալիս ընտրել որակավորման տեսական և գործնական քննությունների օրն ու ժամը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ տեղում առաջացող հերթերի խնդիրը կկարգավորվի նոր հիբրիդային համակարգի միջոցով, որը հնարավորություն կտա համադրել օնլայն և կենդանի հերթերը։