«Շատ վաղուց ա դա եղել։ Ես կումիրներ չեմ ունեցել, բայց որ եկել եմ դրամատիկական թատրոն, մտածել եմ` այ ես կուզենայի էսպիսի ամուսին ունենալ։ Նախ ինքը ինձ հետաքրքրում էր, որ կնամոլ չի եղել .դա առաջին գրավող հատկանիշն էր։ Ես այնքանով էի հողին կպած, որ ինքը ամուսնացած տղամարդ էր, Տաթևիկը Ղափլանյան աշխատում էր մեր թատրոնում։ Ոչ մի իլուզիաներ, հույսեր իր հետ չեմ կապել։ Զգոն մարդ եմ միշտ եղել և շատ էմոցիոնալ: Իրական կյանքում ռեալիստ եմ։ Ինձ երբևէ իմ երկրպագուները ժեստերով,ծաղիկներով չէին կարող գրավել։ Հետո հասկացա` ինչի էի հավանում իրեն, որովհետև ինքը խոսքի մարդ է: Նոր էի Արտասահմանից եկել, զգեստներ էի բերել ու ամեն օր ինչ-որ նոր բան էի հագնում։ Բոլորը բնականաբար ուզում էին դուր գալ Արմեն Խանդիկյան ռեժիսորին` ուղղակի որպես բեմադրիչ, որ քեզ դեր տա։ Մտքովս չէր անցնի, որովհետև ինքը շատ զուսպ էր իր ցանկություններում, ես էլ։ Ես իրեն միշտ սիրահարված եմ եղել ,բայց երբեք դա ցույց չեմ տվել։ Հետո եկավ մի էտապ, երբ Տաթևիկն ընդմիշտ գնաց Միացյալ Նահանգներ։ Ես էլ նշանվել էի մի տղաի հետլ նա էլ գնաց Ամերիկա։ Մի քանի տարի անցավ, օրերից մի օր զանգ ու էդպես սկսվեց։ Երկուսս էլ հասունն էինք։ Չնայած մեր տարիքային տարբերությունը բավականին մեծ էր՝ 18տարի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: