«Իմ կյանքի նոր էտապը»․ դերասանուհի Եվա Զոհրաբյանը սպասում է առաջնեկին


17:35 , 27 հունվար, 2025

«2024 թվականին չհասցրեցի ձեզ հետ կիսվել իմ կյանքի ամենակարևոր իրադարձությունով և որոշել եմ ձեզ հետ կիսվել այս պահին՝ 2025 թվականին»,- ինստագրամյան միկրոբլոգի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է դերասանուհի Եվա Զոհրաբյանը։

Դերասանուհին տեսահոլովակով հայտնել է իր հղիության մասին։ Դերասանուհին սպասում է իր առաջնեկին։

Տեսանյութին կից դերասանուհին գրառում է կատարել, որում նշված է, որ իր կյանքի նոր էտապն է։

Հիշեցնենք՝ դերասանուհին ամուսնացել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին։