Պենտագոնի նոր ղեկավարը Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-Իսրայել «անխզելի կապը»


13:54 , 27 հունվար, 2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև գոյություն ունեցող անխզելի կապը:

Նրանք նաև քննարկել են անվտանգության փոխադարձ շահերի և առաջնահերթությունների առաջմղման կարևորությունը, հատկապես մշտական սպառնալիքների պայմաններում:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ապահովելու, որ Իսրայելն ունենա անհրաժեշտ կարողություններն իրեն պաշտպանելու համար: