ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


09:52 , 25 հունվար, 2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (տեղ-տեղ առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Չայնիի ոլորաններ, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աբովյան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։