Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am


09:12 , 24 հունվար, 2025

Factor.am-ը գրում է․

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին:

Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով: Այս պահին մեզ այլ մանրամասներ հայտնի չեն, իսկ նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: