Չինացի 3-ամյա տղան օրական 5 ժամ բիլիարդ է պարապում


20:31 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինասանի Անհոյ մարզի բնակիչ 3-ամյա Ուանգ Վուկա անունով հրաշամանուկը հիանալի բիլիարդ է խաղում: Նա հայրը բիլիարդի մեծ երկրպագու է և որդուն սպորտաձևին սկսել է ծանոթացնել դեռևս այն ժամանակվանից, երբ նա մեկ տարեկան էր: 

Երեխան երդվել է պրոֆեսիոնալ խաղացող դառնալ, նա օրական 5 ժամ բիլիարդ է պարապում:

Նա հայրիկի հետ պարապում է տանը: Այս մասին ֆոտոշարք է ներկայացնում Reuters գործակալությունը:

Երեխան նույնիսկ պատիվ է ունեցել խաղալ աշխարհի 7-ակի չեմպիոն բրիտանացի Ստեֆեն Հենդրիի հետ, որն օրերս եղել է Պեկինում: