16:28 , 25 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Բարսելոնը» հաստատել է, որ Խավիեր Մասկերանոյի նախնական բուժզննումը ծնկատակի ջլի վնասվածք է բացահայտել: Արգենտինացի ֆուտբոլիստի վերականգնման կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան այսօր:
Մասկերանոն այդ վնասվածքը ստացել է «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմակցի հետ բախվելուց հետո նա շարունակում էր խաղը, սակայն ընդմիջումից հետո փոխարինվեց: