16:10 , 25 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայում ահաբեկիչները ոչնչացրել են առանձնահատուկ կերպով պաշտվող հուդայական մի քանի գերեզմանոցներ:
Իրանական Fars գործակալության տվյալներով՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները պղծել են Հալեպի մոտ գտնվող Թադիֆ պատմական քաղաքի գերեզմանոցը, որը ավանդույթը կապում է քահանայապետ Էզրայի հետ:
Սա առաջին հանցագործությունը չէ, որ ծայրահեղականները կատարում են Սիրիայում կրոնական սրբավայրերի դեմ:
Ավելի վաղ «Ջեբհաթ Ալ-Նուսրա»-ի ծայրահեղականները հարձակման էին ենթարկել Մաալուլա քաղաքի քրիստոնեական տաճարները, հրկիզվել էին յոթ հնագույն տաճարներից երեքը: