15:40 , 25 սեպտեմբեր, 2013Հին արվեստի մի շարք նմուշներից հստակ երևում է, որ այն ժամանակներում թռչող ափսեներ և այլմոլորակայիններ են գոյություն ունեցել: Այլմոլորակայիններ և թռչող ափսեներ պատկերված են մի շարք գոբելեններում, փայտե փորագրություններում և նկարներում:
Կույս Մարիամի այս 15-րդ դարի նկարի հետևի ֆոնում մի թռչող ափսե է պատկերված: Մի մարդ մատնացույց է անում թռչող ափսեին, և նրա շունը հաչում է դրա վրա:
«Քրիստոսի մկրտությունը» նկարվել է 1710 թ.-ին Ֆլամանդացի նկարիչ Արենտ դը Գելդերի կողմից: Պատկերված է դասական, արծաթագույն թռչող ափսե, որը լույսի ճառագայթներ է արձակում Հովհաննես Մկրտչի և Հիսուսի վրա:
«LaTebaide», Ֆլորենցիայի ակադեմիա: Այս նկարի հեղինակը Պաուլո Ուչելլոն է: Այն նկարվել է 1460-1465 թվականներին: Հիսուսի աջ կողմում երևում է թռչող ափսե հիշեցնող կարմրավուն առարկա:
Թռչող ափսեի պատկեր, Վեստմինստեր, Անգլիա, 1742 թ.: Այս երկու գոբելեններն էլ ստեղծվել են 15-րդ դարում: Դրանք երկուսն էլ գտնվում են Ֆրանսիայի Բուրգունդիա քաղաքի Աստվածամոր բազիլիկայում: Մարիամի կյանքը պատկերող այս երկու գոբելեններում նշմարվում են շրջանաձև թռչող առարկաներ:



Այս նկարը պատկերված է փայտյա դարակի վրա, որը պահվում է Բելգիայում: Նկարում պատկերված մարդը Մովսեսն է: