Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան


12:22 , 21 հունվար, 2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ

Սիրելի հայրենակիցներ,

Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։

Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի։

Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։

Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)։

Նախաձեռնությանը միանալ ցանկացողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ։