Վթար․ որոշ հասցներում ջուր չի լինի


09:46 , 21 հունվար, 2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 09:15-17:00-ն կդադարեցվի ք.Աշտարակ Արա 1-8 թաղամասերի,  Գիտավան, Երջանկության, Եղբայրության, Ա.Մանուկյան, Նարեկ Վարդանանց, Տիգրան Մեծ, Գ.Սաֆարյան, Ա.Խաչատրյան, Արտակ, Ալիխանյան Եղբայրներ փողոցների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: