Թրամփն օրվա ընթացքում միայն երկու սեռի ճանաչման մասին հրամանագիր կստորագրի


21:29 , 20 հունվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Հանրապետական Դոնալդ Թրամփը, ով շուտով կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել՝ միայն երկու սեռի ճանաչման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի ապագա վարչակազմի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերի գոյությունը։

Հանրապետականը նախապես խոստացել էր «վերջ տալ տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում։