ԱԺ անվտանգության աշխատակիցները պոկեցին Արցախի քարտեզն ԱԺ նախագահության ամբիոնից


12:07 , 20 հունվար, 2025

ԱԺ-ում այսօր՝ հունվարի 20-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցները մոտեցան ամբիոնին եւ պոկեցին ամբիոնի հետեւի մասում փակցված Արցախի քարտեզը:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Սա էլ իշխանության հանձնարարականի հիման վրա մեր անվտանգության ապահովման ծառայության գործողությունն էր, երբ ԼՂՀ եւ Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը պատռվում ու տարվում է»: