14:40 , 25 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի արևելյան բանտերում իրենց պատիժը կրող Քրդական աշխատավորական կուսակցության 18 անդամ բանտից փախուստի է դիմել փորված թունելի միջոցով. չորեքշաբթի օրը հայտնում է Hurriyet-ը:
Փախստականների հետքերով որոնողական աշխատանքների են դուրս եկել Բինգյոլ նահանգի ոստիկանության ներկայացուցիչները: Փախուստի դիմած բանտարկյալների հանցանքի ծանրության մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը 1987-ից պայքարում է Թուրքիայի արևելքում անկախ Քրդստան պետություն ստեղծելու համար: ՄԱԿ-ն այս կուսակցությունը դասել է ահաբեկչական խմբավորումների սև ցուցակում: