14:25 , 25 սեպտեմբեր, 2013
Գազավորված ըմպելիքները գիրացնում են: Այս մասին են հայտնել Ինդիանայի համալսարանի բժիշկները, ովքեր ուսումնասիրել են դիետիկ գազավորված ըմպելիքների ազդեցությունն օրգանիզմի վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը քաղցի զգացում է առաջացնում, նույնիսկ երբ մարդը կուշտ է: Սա ստիպում է ուտել սովորականից շատ, ինչի հետևանքը հայտնի է բոլորիս:
Գերհագենալու պատճառն այն է, որ շաքարի փոխանարինիչները թույլ չեն տալիս ուղեղին բնականոն կերպով հետևել օրգանիզմում ուտելուց հետո տեղի ունեցող գործընթացները: Հագեցածության զգացումն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդն արդեն չափից ավելի է կերել:
Գազավորված ըմպելիք արտադրողները, բնականաբար, համաձայն չեն հետազոտություններ անցկացնող բժիշկների հետ, քանի որ վերջիններս հակագովազդում են այդ ըմպելիքները:
Կարդալ ավելին