Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր


13:44 , 18 հունվար, 2025

Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար։ Նշում են նաև որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։