Կառավարությունից չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ


11:52 , 18 հունվար, 2025

 ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասաց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։