14:09 , 25 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» (4:1) հետ խաղում հեղինակեց իր 323-րդ գոլը կատալոնյան ակումբի կազմում:
Արդյունքում` արգենտինացին «կապտանռնագույնների» կազմում հեղինակել է այնքան գոլ, որքան Ռաուլը, իր ողջ կարիերայի ընթացքում «Արքայական ակումբում». տեղեկացնում է AS-ը:
Մեսսին և Ռաուլը մեկ իսպանական ակումբում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստների ցանկում կիսում են երկրորդ տեղը:
Առաջինը Սարան է, ով Բիլբաոյի «Ատլեիկում» հեղինակել է 335 գոլ: