Հետընտրական հանելուկ


21:22 , 16 մայիս, 2012

Քանի ետընտրական հասարակությունը որոշում է` ինչպիսին է ինքը, ես հանելուկ մը առաջադրեմ. ՈՒՄ ԽՈՍՔԵՐՆ ԵՆ ՞՞՞
«Երկրում արդարության ապահովումը լրջագույն խնդիր է եւ իշխանությանն ուղղված ժողովրդի պահանջն արդարացված է: Սակայն հասարակության պահանջը միայն բավական չէ. մեր քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ ջանք գործադրել արդարության ապահովման համար, եւ սա մեր հասարակության բնորոշ առանձնահատկություններից է: Բոլորը պահանջում են միայն, որ արդարությունը պարտադրվի պետության կողմից, բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց առանց իրենց մասնակցության: Շատ հաճախ այս կամ այն իրավախախտման մասին հայտնելը մարդկանց շրջանում ընկալվում է որպես, ժողովրդի լեզվով ասած, «գործ տալ»: Բայց այդ նույն մարդիկ պահանջում են պետությունից իրենց արդարություն պարտադրել: Այստեղ կա լուրջ խնդիր...»: 

Tags: զեկուցել իբրև վիրավորանք (c)»