Տարեց թոշակառու մարդը 2 անգամ Թելսելի սարքից տոմս է փորձել գնի, երկու անգամն էլ գումարը կուլ է տվել, տոմսը չի տվել. սրտի խնդիր ունեցող մարդը ոտքով է տուն գնացել


13:55 , 14 հունվար, 2025
Երեկ տարեց թոշակառու ազգականս 100 դրամանոցով փորձել է Թելսելի սարքից տոմս վերցնել։ Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել։
Մոտը այլ մանր չի եղել, մտել է կողքի խանութ, թղթադրամ չեն մանրել, ստիպված ինչ-որ բան է գնել, որ մանր տան։
Հետո քայլել է մինչև հաջորդ կանգառ, 200 դրամանոց է գցել մյուս սարքի մեջ, որ 2 հատ տոմս վերցնի QR-ով, այդ 200 դրամն էլ է կուլ տվել, տոմս չի տվել։
Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն, այս ցրտին։