12:09 , 25 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ժամը 11:10-ին «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06:57-ինահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):