Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան


23:10 , 10 հունվար, 2025
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է The News International-ը։ Սա Շարիֆի երրորդ այցն է Ադրբեջան՝ յոթ ամսվա ընթացքում։
Փետրվարյան այցը տեղի կունենա Ալիևի հրավերով, ով Պակիստան էր այցելել անցյալ տարի։
Ինչպես փոխանցում է լրատվականը, Պակիստանը մի շարք համաձայնագրեր կկնքի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար։