Հրանտ Թոխատյանի դուստրը ցուցադրել է, թե ինչպես են շնորհավորել դերասանի 67-ամյակը


20:45 , 10 հունվար, 2025

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 67-ամյակը: Դերասանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի «Վերջին զանգը» սերիալում, շնորհավորել է հայրիկին՝ Instagram-ում ցուցադրելով նաեւ, թե ինչպես է դերասանը փչում իր ծննդյան տորթի մոմերը:

«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն ա, որովհետեւ 3 հոգի ծնվել են հենց այսօր՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,-գրել է Լիլիթը: