Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը (Photo)


14:43 , 10 հունվար, 2025

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։

Տուն-թանգարանից հայտնում են, որ ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։

Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այցելուների առաջ իր դռներն առաջին անգամ բացել է 1975 թվականի հունվարի 10-ին: