Ոստիկանության հատուկ օպերացիա՝ Կոտայքում․ բերման ենթարկվածների մեջ է նաև նախկին պատգամավորի որդին
23:03 , 9 հունվար, 2025
Shamshyan.com-ը գրում է.
Հունվարի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։ ։
Այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակվում։