Լևանդովսկին հաստատեց, որ տեղափոխվելու է Բավարիա


11:05 , 25 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Դորտմունդի Բորուսիայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաստատել է, որ հունվարին տեղափոխվելու է Մյունխենի Բավարիա։

Հիշեցնենք, որ երեկ Pilka Nozna պարբերականը տեղեկություն էր, տարածել, որ Բավարիան համաձայնության է եկել Լևանդովսկու հետո և վերջինս չի սպասելու մրցաշրջանի ավարտին։

-Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ձմռանը պայմանագիր եմ կնքելու Բավարիայի հետ,-Լևանդովսկու խոսքերն է մեջբերել Sport1 պարբերականը։

Հիշեցնենք, որ ամռանը Բավարիան Բորուսիայից գնել էր նաև կիսապաշտպան Մարիո Գյոցեին։