Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ


01:11 , 9 հունվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ, գրում է «Baza» տելեգրամյան ալիքը։

Ալիքի տվյալներով՝ Քեոսայանը հոսպիտալացվել է դեկտեմբերի վերջին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հաստատել է նաև նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ուներ»,– ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նախկինում՝ 2008 և 2010 թվականներին, Քեոսայանը երկու սրտի կաթված է ստացել։