Տավուշում 26-ամյա երիտասարդը պայթել է ականի վրա, ադրբեջանական զինուժը թույլ չի տվել մոտենալ նրան


10:58 , 25 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտ Ադրբեջանի հետ սահմանին սեպտեմբերի 24-ին ականի պայթյունից զոհվել է նույն գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդ, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը։

«Սահմանի վրա է եղել, գնացել էր՝ խոզերին սահմանի վրայից հետ բերելու»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ Էդիկ անունով երիտասարդ խոզերին ետ բերելիս պայթել է ականի վրա։ Այնուհետև ադրբեջանական կողմը որոշ ժամանակ կրակ է բացել՝ թույլ չտալով, որպեսզի երիտասարդին օգնություն ցուցաբերվի, ինչի հետևանքով նա մահացել է արյունաքամ է եղել։

Սասուն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ զոհված այգեձորցին մեկ տարի առաջ էր ամուսնացել։ «Կինն էլ՝ հղի, ուսանող»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ