Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելություն


21:06 , 8 հունվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել X-ում, որում ասված է․

«Հունվարի 6-8-ը EUMA-ն (ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելություն) պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում՝ մոնիտորինգի ենթարկելու և սահմանային տարածքում ոչ սովորական տեղաշարժի կամ գործողությունների մասին զեկուցելու համար: Բոլոր դիտորդներն արձանագրել են, որ իրավիճակը հանգիստ է, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր կրակոցներ արձակելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։