Ֆրանսիայի նախագահը Իրանի առջև նախապայման է դրել՝ «Ժնև 2»-ին մասնակցելու համար


10:45 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմ է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի շտապ անցկացմանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ՝ հաղորդում է NEWS.ru.com-ը:

«Ժնև-2 համաժողովը հնարավորություն է, որը պետք է միջազգային հանրությունը անցկացնի՝ Սիրիայում անցումային ռեժիմ ապահովելու համար, որը ժամանակի ընթացքում թույլ կտա երկրում կազմակերպել ընտրություններ և հաստատել խաղաղություն»,- ասել է Օլանդը: 

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Իրանը կարող է մասնակցել համաժողովին՝ պայմանով, եթե այդ երկիրը ևս անհրաժեշտ համարի Սիրիայում խաղաղ քաղաքական անցման ապահովումը:

«Իրանը պետք է հասկանա, որ Սիրիայում անհրաժեշտ է ապահովել քաղաքական անցումը: Եթե Իրանն իսկապես ցանկանում է մասնակցել «Ժնև-2»-ին, ապա դա պետք է հնարավոր լինի միայն քաղաքական անցման գաղափարին համաձայնելու դեպքում»,- ընդգծել է Օլանդը: