10:38 , 25 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Իսպանիայի 75-ամյա թագավոր Խուան Կառլոսը հերթական վիրահատությունն է տարել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Իսպանիայի լավագույն բժիշկները ժամանակավորապես փոխարինել են միապետի կոնքազդրային հոդը:
Մասնավոր կլինիկայի բժիշկների խոսքով` պրոթեզավորումը հաջող է անցել, սակայն երկու ամսից նոր վիրաբուժական միջամտության կարիք կլինի: Այդ ժամանակ համապատասխան մշտական իմպլանտ կտեղադրվի, ինչից հետո միայն թագավորը կկարողանա նորմալ քայլել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ