Եթե Թրամփը hամաձայնի հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության համար լուրջ երաշխիքների, դրանով լավություն կանի Պուտինին. Զելենսկի
12:56 , 6 հունվար, 2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չպետք է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկության, այլ պետք է ստիպել նրան դադարեցնել պատերազմը: Զելենսկին այս մասին ասել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ՌԴ նախագահի նպատակն իրեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ գժտեցնելն է, և եթե վերջինս համաձայնի հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության համար լուրջ երաշխիքների, ապա դրանով «լավություն կանի Պուտինին»։
«Պուտինը խուլ է և նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքից», - ընդգծել է Զելենսկին: