Դժվարությամբ հասանք հաղթանակի. Կլոպ. Սպորտ


10:06 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Մյունխեն-1860»-ի դեմ արտագնա խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հաղթանակը հեշտ չի տրվել իր թիմին:

Հիշեցնենք` դորտմունդցիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը: Գոլերից մեկի հեղինակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է:

«Դժվարությամբ հասանք հաղթանակի: Պետք է կարողանալ հաղթել բարդ հանդիպումներում: Սաներս լավ պահեր էին ստեղծում, սակայն չէին կարողանում ավարտին հասցնել: Եթե մենք կարողանային ավելի շուտ գրավել հակառակորդի դարպասը, հնարավոր է, իրադարձություններն այլ կերպ զարգանային»,- ասել է Կլոպը: