Իսպանիայում «մարմնավաճառության դասընթացներ» է կազմակերպում:


20:01 , 16 մայիս, 2012

Իսպանիայում մի ընկերություն «մարմնավաճառության դասընթացներ» է կազմակերպում: Բոլոր ցանկացողները 100 եվրո վճարելով կարող են ծանոթանալ հնագույն մասնագիտության պատմությանը, սովորել օգտվել էրոտիկ խաղալիքներից եւ Կամասուտրայի ամենահայտնի դիրքերը:
«Այս գաղափարը քննադատությունների հեղեղ է առաջ բերել հիմնականում կաթոլիկ այդ երկրում. շատերը համարում են, որ դա գումար վաստակելու լավագույն միջոցը չէ գործազուրկ իսպանուհիների համար»,- գրել է Daily Mail-ը:
Դասընթացների ավարտից հետո շրջանավարտներից լավագույններին կառաջարկվի մնալ եւ աշխատել դասընթացների պրակտիկ պարապմունքների ժամանակ: