Նոր Օռլեանում ահաբեկչության հեղինակը բացահայտվել է


13:22 , 2 հունվար, 2025

Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ում քննիչները պարզել են Լուիզիանայի նահանգի Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակին, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Կասկածյալի անունը Շամսուդ Դին Ջաբբար է։ Այս տեղեկությունը հեռուստաալիքին հաստատել են դաշնային երկու պաշտոնյաներ։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ հարձակման հեղինակը 42 տարեկան էր։ Իր հերթին CNN-ը, վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներ, պնդում է, որ նա ԱՄՆ քաղաքացի է եղել։