Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը


09:50 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան մարզում տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: 

Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բելուջիստանի տարածքում՝ Ավարանից 69 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 22.9 կմ խորության վրա: Երկրաշարժին հետևել է չորս հետցնցում:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ավարան շրջանում վնասվել է տների առնվազն 30%-ը: Մարզի գլխավոր նախարարը շրջանում հայտարարել է արտակարգ դրություն: Փրկարարներին օգնելու համար ուղարկվել են զինվորականներ և սահմանապահներ: