Իլոն Մասկը փոխել է իր անունը


18:11 , 31 դեկտեմբեր, 2024

ArmLur.am-ը գրում է․

Ամերիկացի գործարար, Twitter (X) սեփականատեր, ինչպես նաև SpaceX, Tesla և Neuralink ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը փոխել է իր պրոֆիլի անունը նշված սոցիալական ցանցում։ Միլիարդատիրոջ նոր անունը Կեկիուս Մաքսիմուս է։

Բացի այդ, Մասկը փոխել է իր պրոֆիլի ավատարը. այժմ այնտեղ պատկերված է Պեպե Գորտը հին հռոմեական լեգեոների զինվորական համազգեստով:

Միլիարդատերը չի մեկնաբանել իր պրոֆիլի փոփոխությունները։