Նա կարող է դառնալ Ռեալի ապագա նախագծի մի մասը․ Անչելոտին՝ Ռեալի նախկին խաղացողի մասին


23:27 , 30 դեկտեմբեր, 2024

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարռո Անչելոտին խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Նիկո Պասի մասին, որը ամռանը լքեց մադրիդյան ակումբը։

«Նա կարող է դառնալ «Ռեալի» ապագա նախագծի մի մասը։ Մենք անընդհատ հետևում  ենք նրա առաջընթացին «Կոմոյում»: Ակնհայտ է, որ նա տաղանդավոր խաղացողը է: Այժմ նրան պետք էր կանոնավոր խաղա, ուստի նա խելացի ընտրություն կատարեց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա արգենտինացին մասնակցել է Իտալիայի առաջնության 16 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Արժե նշել նաև, որ հոկտեմբերին Պասը նորամուտը կատարեց Արգենտինայի հավաքականում և գոլային փոխանցում կատարեց իր առաջին խաղում։